Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմա նույն տոպրակը տրվում է նախկին 10-20 դրամի փոխարեն՝ մինչև 100 դրամով. «Ժողովուրդ»

Մարտ 28,2024 10:12

2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «փաստ՝ N87-ը՝ Նոր Հայաստանի մասին «2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը»:

Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ վարչապետի այս խոստումը չկատարվեց, փոխարենը նշված ամսաթվին տոպրակները խանութներում հաստացան և թանկացան, և հիմա նույն տոպրակը տրվում է նախկին 10-20 դրամ, կամ անվճարի փոխարեն՝ մինչև 100 դրամով։

Հակոբ Սիմիդյանը 15․01․2024թ․ ասուլիսին եկել էր բազմաթիվ օգտագործման ոչ պոլիէթիլենային տոպրակներով, դրանք նվիրեց լրագրողներին և հույս հայտնեց, որ գոնե լրագրողները կպահպանեն ընդունված օրենքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031