Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Հայաստանին եւ Ադրբեջանին համագործակցել Արցախի Ազգային Ժողովի ձեւավորած եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած՝ Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ:
Քրիստոնեական միջազգային համերաշխություն (ՔՄՀ) (CSI- Christian Solidarity International) իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 25-ին տարածել է մամլո տեղեկատվություն, որ լույս է սփռում միջազգային հարթակներում Ադրբեջանի ջղաձիգ, անհանդուրժողական վարքի մասին:
Մարտի 21-ին Քրիստոնեական միջազգային համերաշխությունը Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում պահանջել է բռնագաղթած հայերի անվտանգ վերադարձ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերի ազատ արձակում: «Ադրբեջանական պատվիրակությունը փորձել է վարկաբեկել իրավապաշտպան կազմակերպությանը, սակայն արդյունքի չի հասել», հաղորդում է տեղեկատվությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում