Կարծես թե մոտենում ենք պետականության քայքայման վերջին փուլին։ Տեղից վեր կացողը բանակին կոչ է անում չենթարկվել Տավուշի ուղղությամբ զորքերը ետ քաշելու հրամանին, հայտարարում է, որ այդ հրամանը կատարելու դեպքում զինվորականները կդառնան շարքային դավաճաններ, և այլն։ Ու ընդդիմադիր դաշտից որևէ մեկը չի համարձակվում բարձրաձայն ասել, որ դա պարզապես կնշանակի վերջնականապես փլուզել այն, ինչը դեռ մնացել է պետություն ասվածից։ Չի համարձակվում, որովհետև ռազմահայրենասիրական խոսույթը վարկանիշի առումով ավելի շահեկան է, իսկ իրենց դա ավելի է հետաքրքրում, քան պետականության վերջին փշրանքները պահպանելը։
… Մեծ հաշվով՝ խնդիրը շատ պարզ է։ Բանակը բոլոր դեպքերում պիտի ենթարկվի քաղաքական իշխանությունների հրամաններին, իսկ եթե այդ հրամաններն ակնհայտորեն դեմ են երկրի պետական շահերին (մեր դեպքում դա ակնհայտ է), պետք է փոխել ոչ թե պետության կենսագործունեության սկզբունքները, այլ քաղաքական իշխանություններին։ Ի վերջո՝ եթե որևէ հիմնարկում աշխատակիցների 80 տոկոսը դեմ է տնօրենին, բայց դժգոհների լիդերները չեն կարողանում նրան փոխել, չի կարելի պայթեցնել հիմնարկը՝ այն հույսով, թե «զատո» տնօրենն է՛լ կմնա փլատակների տակ։ Նույն վիճակն այսօր Հայաստանում է։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում