«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ Հայաստանում մշակույթին «մեծ ուշադրություն» է դարձվում՝ հատկապես թիրախավորելով որոշ կառույցներ
Նա ցավով արձանագրեց, որ այսօր այնպիսի ժամանակներ են, երբ փող ունեցողները դարձել են հասարակության բարձր խավը, իսկ արվեստի մարդը, մտավորականը, մանկավարժը վաղուց արժեք չունի, իսկ այն հասարակությունը, որտեղ այդ անձանց հանդեպ չկա հարգանք՝ չի կարող գոյատևել։
Ապա զուգահեռներ անցկացնելով մանկավարժի և, ասենք, պատգամավորի կամ որևէ պաշտոնյայի ստացած աշխատավարձերի միջև, Տիգրան Հեքեքյանը եզրակացրեց՝ դա է պատճառը, որ այսօր տարբեր պաշտոնյաներ, վարչության պետեր և այլ պաշտոնյաներ միջակ մակարդակի են, իսկ միջակ մակարդակի ղեկավար ունենալն անեծք է։
«Մենք քաղաքապետեր ենք ունեցել, որոնք իրենց ամբողջ գործունեության տարիներին կամերային նվագախումբ են ստեղծել՝ Սյունիքում, այդքան գիտակցություն են ունեցել։
Կարդացեք նաև
Ես հույս չունեմ, որ կսթափվեն, որովհետև սա հիվանդություն է, երբ գիշատիչն արյուն է տեսնում ու անընդհատ ուզում է։ Եթե նախորդ տարի կրճատեցին մեր երգչախմբի գլխավոր խմբավարներին, մասնագետներին՝ 14 հաստիք, այս տարի մեր 4 պահակներին են կրճատել՝ ասելով, թե՝ նրանք ձեր ինչի՞ն են պետք։
Ժողովրդական բոլոր համույթները միավորեցին, բայց այդ մարդիկ տեղ չունեն փորձերի, պետական խումբը խցկվել է մեկի ատելիեում, մեկի տանը, ու փորձ են անում, ինչպե՞ս կարելի է հանդուրժել նման վերաբերմունքը պետական համույթների նկատմամբ»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում