Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենը, ինչ օգուտ կբերի Հայաստանի ժողովրդին, կարելի է միայն ողջունել, գլխավորն այն է, որ ԵՄ ոչխարի մորթու տակ արյունարբու գայլը չթաքնվի». Մարիա Զախարովա

Մարտ 27,2024 22:07

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է.

«Անկլավների ու այլ թեմաների հարցը պետք է լուծվի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների երկկողմ աշխատանքի արդյունքում։  ՌԴ-ն պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել։ Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Կոմպրոմիսների համար կա եռակողմ հանձնաժողով»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի և տարածքային պահանջների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հայտնի է. կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով»

«Հայաստանում ԲՐԻԿՍ ֆորումը ոչ կառավարական նախաձեռնություն է, Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է նման համագործակցությունը և պատրաստ է նպաստել դրան: Ինչ վերաբերում է նրան, որ դա տեղի է ունենում պաշտոնական Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին, ապա այն ամենը, ինչ օգուտ կբերի Հայաստանի ժողովրդին, կարելի է միայն ողջունել, գլխավորն այն է, որ ԵՄ ոչխարի մորթու տակ արյունարբու գայլը չթաքնվի»։

«Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև: Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է, նա լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տնտեսական առումով։ Եվրոպական տնտեսության փլուզման ֆոնին այստեղ հնարավոր է բարգավաճում։ Ինչպե՞ս վնաս չհասցնել»:

Մոսկվան մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները: «Այդ հարցերը քննարկվում են նաև այն երկրների հետ, որոնց անունը հիշատակվում է։ Եթե հնարավոր չի լինում մեր տեսակետը տեղ հասցնել դիվանագիտական խողովակներով, ապա դա արվում է հրապարակայնորեն»,–ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ՌԴ–ն այդ հարցերը դիտարկում է հետևյալ տեսանկյունից` իրենց քայլերը արդյոք սպառնում են ՌԴ քաղաքացիներին։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև. «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է, նա լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տնտեսական առումով։ Եվրոպական տնտեսության փլուզման ֆոնին այստեղ հնարավոր է բարգավաճում։ Ինչպե՞ս վնաս չհասցնել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031