Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը 4 ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը հանձնվի։ Դրանք հայկական տարածքներ են»․ Բագրատյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին

Մարտ 27,2024 19:15

«Ես ասում եմ, որ դրանք ադրբեջանական չեն, դրանք հայկական տարածքներ են՝ բոլոր առումներով։ 1980-ականներին Մոսկվայում Կրիսկովի մոտ ե՛ւ Ադրբեջանն է ստորագրել, ե՛ւ Հայաստանը։ Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հեկտար հող։ Պնդում եմ, որ Ալեն Սիմոնյանը ստախոս է, ավելին քան ստախոս է»,-այսօր «Ազատության» հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքից առաջ հայտարարեց նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանն՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ ես ման եմ գալիս այն մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ  տարածք է։ Խոսքը Տավուշի չորս գյուղերի մասին է, որոնք ՀՀ-ն մտադիր է հանձնել Ադրբեջանին։

Դիտարկմանը՝ իշխանությունն ասում է՝ եթե չտանք, պատերազմ կսկսվի, Բագրատյանն ասաց՝ բա դու ինչի համար ես վարչապետ աշխատում, պատերազմի վտանգ կա, պատրաստվի․«Այսինքն, ցանկացած վարչապետ գա ու ասի՞, թե՝ քանի որ պատերազմի վտանգ կա Թուրքիայի հետ, հողերը տանք»։

Բագրատյանն ասաց, որ նամակ ունի, 13-14 տարեկան երեխաներն Ոսկեպարում զինվորագրվում են, մինչդեռ Երեւանում մտածում են, թե դա կատակ է․ «Նամակով դիմել են մեզ, դիմել են երեւանցիներին՝ պաշտպանեք մեզ, մենք կջարդենք ադրբեջանական բանակը։ Բա ո՞նց էր, որ երբ ես վարչապետ էի, ադրբեջանական բանակը էդտեղ ջարդվեց։ Աշխատել է պետք։ Նա աշխատունա՞կ է, նա ի՞նչ է հասկանում զենքից, զենքի արտադրությունից; Զենքի արտադրության նախարար է նշանակել արեւալագետի։ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, այդ թիմը վախկոտների հավաքածու է, նրանց ուժը պատում է ոստիկանությանը լարելու իրենց քաղաքական ընդդիմախոսների դեմ, նրանց ո՛չ խելքը, ո՛չ էլ համարձակությունն է պատում։ Ընդամենը չորս ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը հանձնվի»։

Բագրատյանն ասաց, որ իշխանության՝ պատերազմ սկսվելու մասին հայտարարությունները շանտաժ են, պատերազմով վախեցնում են ժողովրդին․«Ոնց որ կնոջդ հետ մի տեղ գնաս, նստես, երեքով մոտենան ասեն՝ ախպեր ջան, մենք երեքով քեզ կծեծենք բոլոր դեպքերում, կնոջդ թող ստեղ, գնա։ էդպես վարչապե՞տ է լինում, եթե ստանձնել ես պաշտոնը, դե պաշտպանի երկիրը։ Հայտարարի զորահավաք, փակիր միջին տարիքի տղամարդկանց համար ելքումուտքը, հավաքագրի։ Ոսկեպարում արդեն 300-400 հոգանոց աշխարհազոր է ստեղծված։ Բա ամոթ չի՞ ստեղ կաֆեներում նստած եք, կաֆեներում վերընկնելու փոխարեն՝ գնացեք Ոսկեպարը պաշտպանեք։ Ո՞նց եղավ որ մենք պատերազմի ժամանակ պաշտպանեցինք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031