Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան․ «ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք իրադարձությունների զարգացման պարագայում՝ կքվեարկեն հօգուտ անվստահություն հայտնելուն»

Մարտ 27,2024 18:40

«Միասին» շարժման համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Ազատության» հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Տավուշի չորս գյուղերի Ադրբեջանին հանձնելու իշխանության մեկնաբանություններին։

Իշխանության ներկայացուցիչներն, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում են, որ այդ գյուղերն ադրբեջանական են, դրանք 1991 թվականին Ադրբեջանի տարածքում են եղել։

«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն այս առնչությամբ ասաց․«Եթե մենք խոսում ենք բնակելի տարածքների մասին, որտեղ բնակվել են ադրբեջանցիները, ապա նույն սկզբունքով մենք պետք է խոսենք այն բնակելի տարածքների մասին, որտեղ բնակվել են հայերը։ Եթե այդպես է, ապա Բաքվի Արմինիքենը թող վերադարձնեն, Արցախն ամբողջությամբ թող վերադարձնեն, դա հազարամյակներով  հայկական հողեր են եղել, նույն Գարդման աշխարհը, եւ այլն՝ եթե այդ սկզբունքն է աշխատում։ Բայց այդ մարդիկ այդքան էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում ասել դրանով։ Մենք հիմա բացատրում ենք, որ այդ սկզբունքով որեւէ տարածքային զիջում չի կարող լինել, դա նշանակում է, որ խախտում են Սահմանադրությունն ու Հռչակագիրը։ Այդ մարդիկ կամ դիլետանտ են կամ անգրագետ կամ այնքան հավատարիմ են իրենց նաչալնիկին, որ ուզում են ամեն ինչ արդարացնել»։

«Միասին» շարժումն այսօր «Ազատության» հրապարակում հայտնեց, որ շարժումը Փաշինյանի հրաժարականի մասին պահանջագիր է ուղարկել ԱԺ երեք խմբակցություններին։

Շարժումը   ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից պահանջում է կառավարությանն անվստահություն ներկայացնելու գործընթաց սկսեն խորհրդարանում։

Շարժման անդամ Նարինե Դիլբարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է այն կառավարության ծրագիրը, որը  հաստատվել է այս ԱԺ-ի կողմից եւ կառավարության այդ ծրագրի շնորհիվ քվե է ստացել ու դարձել վարչապետ․«Դա մեզ տալիս է հիմք, որ Սահմանադրության մասին օրենքով նա պետք է հրաժարական տա։ Հրաժարականը կամովին չի լինի, դա պետք է արվի ծրագրային կերպով։ Այսօր այդ փաստաթուղթը  հանձնել ենք խմբակցություններին, նրանց հետ  հանդիպել ենք։ ՔՊ-ի մեջ նմանապես կան մարդիկ, որոնք իրադարձությունների զարգացման պարագայում՝ կքվեարկեն հօգուտ  անվստահություն հայտնելուն։ Պայքարը ծավալվում է եւ ամեն ինչ առջեւում է»։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031