Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։
Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև 21-րդ դարի զարգացումներին համահունչ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ներառյալ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։
Երկուստեք ընդգծվել է, որ միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և արգենտինացի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների վրա, որոնց մեջ իր նշանակալի դերն ունի Արգենտինայի հայ համայնքը։ Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության նոր հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլանման գործում։ Հիշատակելով Արգենտինայի Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամների Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամների 2023թ. այցը Հայաստան՝ Տաթևիկ Գասպարյանը շեշտել է խորհրդարանական կապերի շարունակական ակտիվացման հարցում մեծ հետաքրքրությունը՝ հիմնված նաև երկուստեք արժևորվող ժողովրդավարական արժեքների վրա։
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանն Արգենտինայի Պատգամավորների պալատի նախաահին ու անդամներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև բարձրագույն մակարդակով հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարությունների մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա կյանքի կոչելու մասով:
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից գործընկերներին հրավիրել է այցելել Հայաստան. «Դուք ընկերներ ունեք Հայաստանի Հանրապետությունում, և մենք ձեզ սպասում ենք այնտեղ»:
ՀՀ ԱԳՆ