Մարտի 20-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:
Դեսպան Ավետիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը և զանգվածային բռնի տեղահանումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ իրականացնելու կարևորությունը։
Իսպանիայում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև