ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, ԶԼՄ-ներին ասել է ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Գուլյանը։
«Հայկական կողմին հրավիրել են միանալու հայտարարությանը, սակայն առաջարկը մերժվել է՝ կազմակերպությանը երկրի մասնակցության սառեցման պատճառով»,- պարզաբանել է նա։
Գուլյանն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ խոսնակը ցավակցություն է հայտնել իր Տելեգրամ-ալիքում, իսկ խորհրդարանի փոխնախագահը Ժնևում ունեցած ելույթում դատապարտել է ահաբեկչությունը։