Գյումրու Անի թաղամասում երիտասարդ երկու քույրերի դանակահարության մեջ կասկածվող անձն այսօր ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացանք տեղի ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ կասկածյալը փոքր քրոջ նախկին ամուսինն է։ Դանակահարությունը տեղի էր ունեցել նրանց շենքի մուտքի մոտ։
Վարկածը, թե դանակահարությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ նախկին ամուսինն անընդմեջ փորձեր է արել երեխային տեսնելու, երբեմն դիմադրության է արժանացել, իրականությանը չի համապատասխանում։
Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեցին տուժողների հարազատները։
Կարդացեք նաև
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ