Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ սեպարատ համաձայնություն կնքելու մասին այդ պատկերացումը, որից հետո, իբր, կկարողանանք պոկվել ռուսներից ու անկախանալ, հիմնված չէ որևէ վերլուծական տվյալի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան

Մարտ 27,2024 16:02

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ բոլոր ընկերներին, որոնք դեռ հույս են կապում ներկա քաղաքական կուրսի հետև ովքեր հիմա լուռ մտածում են՝ Հրանտը լավ տղա է, բայց սխալվում է:

Իմ խորհուրդն ու խնդրանքն է մտածել հետևյալ կետերի շուրջ:

Միայն զգուշացնեմ, որ ամեն ինչ հիմա կգրեմ՝ մանրամասն հիմնավորել եմ իմ բոլոր հաղորդումներում ամիսների և տարիների ընթացքում: Եթե իրոք հետաքրքիր է, նայեք դրանք, այլ ոչ թե ինձ ստիպեք նորից ու նորից նույն բանը կրկնեմ:

1.Պատկերացումը, որ հնարավոր է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պայմանագիր ստորագրել վերջնական՝ անտեսելով ռուսական գործոնը, ռուս-ադրբեջանական համագործակցությունը ի սկզբանե սին են:

Դրանք ընդամենը անհիմն հույս են, ցանկությունն իրականի տեղ դնել է:

2.Ադրբեջանի հետ սեպարատ համաձայնություն կնքելու մասին այդ պատկերացումը, որից հետո, իբր, կկարողանանք պոկվել ռուսներից ու անկախանալ, հիմնված չէ որևէ վերլուծական տվյալ վրա, ոչ էլ ֆունդամենտալ որևէ հիմնավորում ունի:

Այն ինչ ընկած է ձեր այս պատկերացման հիմքում՝ նախորդ քաղաքական սերունդներից փոխառած, այսօրվա միջազգային իրավիճակին, ինչպես նաև պատմական փաստերին անհամարժեք կոնցեպցիաների կտորտանքներ են:

3.Եթե դուք իրոք դեպի «խաղաղության դարաշրջան/խաչմերուկ» եք ուզում գնալ, ապա պետք է ընդունենք բոլոր պայմանները, առաջին հերթին՝ ռուսականները, որի մեջ մտնում է այդ թվում Սյունիքի խնդիրը, նաև՝ Հայաստանի կարգավիճակի փոփոխությունը:

Եթե այլ բան եք պատկերացնում, ապա չեք հասկացել ցայսօր այս պատերազմի բուն քաղաքական էությունը, և մինչև հիմա կարծում եք, որ դա զուտ հայ-ադրբեջանական էր:

4.Դուք ցայսօր ապրում եք «Ղարաբաղյան հարցի կարգավորում» միֆոլոգիկ կոնցեպցիայի մնացուկների մեջ: Եթե ոչ տրամաբանությունը, ապա գոնե վերջին տարիների փորձը պետք է ձեզ ապացուցած լիներ, որ որևէ առանձին վերցված Ղարաբաղյան հարց չի եղել:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի բերել ու չի բերելու խաղաղության պայմանագրի ստորագրման:

5.Խաղաղության դարաշրջանը և հանուն ինքնիշխանության պայքարը երկու լիովին հակադիր մոտեցումներ են, և հնարավոր չէ համատեղել երկուսը՝ առանց քաղաքական տրամաբանության կոպիտ խախտման:

Առաջինը՝ նշանակում է ռուս-ադրբեջանական բոլոր պայմանների ընդունում, որովհետև պատերազմի էությունն է այդպիսին: Դա ուղիղ ճանապարհ է դեպի «Միութենական պետություն»:

Երկրորդն ընտրելու դեպքում, պետք է հասկանաս, որ քո դեմ օգտագործվող գլխավոր գործիքը եղել է ու մնում է Ադրբեջանի բանակը:

Հնարավոր չէ լինել 50 տոկոս լևոնական, 50 տոկոս ինքնիշխանական:

Կամ մեկը, կամ մյուսը, պետք է ընտրեք:

6.Եթե չկա պատասխան հարցին, թե ինչ և ինչպես անել Ադրբեջանի բանակի դեմ, չկա ոչ մի ինքնիշխանության պայքար, այլ կա դատարկախոսություն՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ոճի մեջ: Ինքնիշխանության պաշտպանության կիզակետում՝ Ադրբեջանի բանակին դիմադրելու կարողությունն է: Եթե դա չկա, չկա ոչինչ: Եթե դա կա, մնացածը՝ լուծելի է:

Լուծելի՞ է արդյոք Ադրբեջանի բանակին դիմակայելու հարցը:

Այո՝ լուծելի է, և երեք տարում էր լուծելի էր:

Ինչպե՞ս:

Կգրեմ՝ հաջորդ անգամ:

Բնականաբար կգրեմ քաղաքական, այլ ոչ թե ռազմատեխնիկական մակարդակում, որն իմը չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031