Լրահոս
Օրվա լրահոսը

Անն-Լորանս Պետել. Բարեկամական խմբի կազմում են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս

Մարտ 27,2024 15:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը:

Անն-Լորանս Պետելը նշել է, որ բարեկամական խմբի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, մեր երկրում ֆրանսիական ընկերությունների գործունեությանը, ներդրումային ծրագրերում ներգրավմանը, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին և ընդգծել, որ պայմանագրի սկզբունքները հիմնարար կերպով համաձայնեցվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությամբ: Քննարկվել են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության, Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին ու ծրագրերին: Բռնի տեղահանվածների կարիքների լուծման առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության հետևողական աջակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031