Կրասնոդարի իշխանությունները նախատեսում են վերականգնել 20-րդ դարի սկզբին հայ վաճառականի կառուցած ջրաղացի պատմական շենքը։ Կրասնոդարում կառուցած Գրիգոր Քյոռօղլիի ջրաղացի վերականգնման համար 42 մլն ռուբլի կհատկացվի։
Ջրաղացը կառուցվել է 1921 թվականին պարսկահայ վաճառական Գրիգոր Քյոռօղլիի կողմից, որին պատկանում էր Կուբանի Տրեխգորնոե գարեջրի, լիմոնադի գործարանները, նույն փողոցում գտնվող հացի փռի շենքը:
Ջրաղացը տարածաշրջանային նշանակության արդյունաբերական ճարտարապետության հուշարձան է և դաշնային նշանակության մշակութային ժառանգության վայր, սակայն երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում։ Քաղաքային իշխանությունները բազմիցս հայտարարել են դրա վերակառուցման անհրաժեշտության մասին:
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղ
ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ