Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու ձեռքը կոտրած «կարմիր բերետավորի» գործով մեր երկու բողոքներն էլ բավարարեցին. Ռուբեն Մելիքյան

Մարտ 27,2024 13:35

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Կհիշե՞ք այս դեպքը։ Դեռ 2022 թվականի գարնանը՝ «Դիմադրության» շարժման օրերին, քաղաքացուն ՄԱՅԹԻՑ բերման ենթարկելիս՝ «կարմիր բերետը» կոտրել էր նրա ձեռքը։

Հանցագործության մասին հաղորդում էինք տվել։ Սկսել էր նախաքննություն։

Երկար ու ձիգ քննության արդյունքում, տեսագրության շնորհիվ, քաղաքացու ձեռքը կոտրած «բերետի» ինքնությունը բացահայտվեց։ Նա հարցաքննվել էր, հետո առերեսվել էր տուժողի հետ։

Եվ ահա 2023թ. վերջերին ստացանք, նախ, «բերետի» նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու, ապա՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ։ Հիմքն այն էր, որ ըստ նախաքննության մարմնի՝ «բերետը» քաղաքացու ձեռքը կոտրել է իրավաչափորեն՝ օրենք չէր խախտել։

Երկու որոշումներն էլ բողոքարկեցինք դատարան, և, նախ, Հակակոռուպցիոն դատարանը, իսկ այսօր՝ Երևանի քրեական դատարանը մեր երկու բողոքներն էլ բավարարեցին։

Ինչի՞ մասին է այս պատմությունը։ Կարծում եմ՝ երեք բանի մասին.

1) Ընդդիմադիր շարժումների ժամանակ քաղաքացուն վնաս պատճառած ոստիկանների դեմ քրեական վարույթները արդյունավետ չեն. եթե էլի՛ լսեք՝ «բա հաղորդում տայիք հանցագործության մասին» խոսքերը՝ կարող եք վկայակոչել Մհեր Ստեփանյանի գործը։

2) Չնայած 1-ին կետին՝ պետք է լինել հետևողական։

3) Առանձին դեպքերում դատական երաշխիքները դեռևս արդյունավետ են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031