Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»

Մարտ 27,2024 11:51

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։

«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,-նշված է հայտարարության մեջ։

Եթե թարգմանենք այլ լեզվով՝ ասում են` մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք, խելոք անում է։ Այստեղից էլ բխում է այլ հարց՝ ինչո՞ւ են կեղծ շառլատան «արևմտամետերը» առավոտից երեկո ասում, թե իբր այսպես է պահանջում միջազգային հանրությունը, մինչդեռ տարբեր մայրաքաղաքներից եկող ազդակները փաստում են, որ այս գործելաոճը որևէ մեկին հասկանալի չէ։

Դեռ երեք ամիս առաջ, ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի՝ Փաշինյանը «գցելու» է Արևմուտքին ու գնալու է Ալիևի հետ ուղիղ բանակցության։

Հիմա մենք դրա ականատեսն ենք լինում։ Հարցերը լուծվում են միմիայն Բաքվի հետ՝ առանց միջնորդի և տրամաբանության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031