ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գրել է. «Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, որը լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»:
ՉԻ.- Նման գրառումն, իհարկե, վատ չի, բայց Կլաարի վրա ազդելու համար ավելի օրիգինալ արտահայտություններ են անհրաժեշտ, քան «սիրելին»:
Օրինակ, «ցավդ տանեմ, Տոյվո Կլաար», կամ «մեռնեմ ջանիդ», «կյանքուլ»:
Վերջում էլ գրել. «ջիգյար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: