«2018թ․ ապրիլի 14-ին «Իմ քայլը» շարժումը, Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո, երթ էր անում Խանջյան փողոցով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը»:
Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վատ ֆուտբոլ է խաղում, այլեւ՝ ֆուտբոլը գահավիժել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
26․10․2023թ․, ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որով Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջել է և այս պահին գտնվում է 94-րդ հորիզոնականում։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է ֆուտբոլ խաղում, քան Նիկոլ Փաշինյանենց ստեղծած հավաքականը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։