Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. Գյումրու 102-րդ ռազմաբազան ժանգոտված տեխնիկայի պահեստ է. «Հրապարակ»

Մարտ 27,2024 10:37

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը վստահ է, որ ոչ մի ազդեցություն, ոչ մի դեր Գյումրու 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության հարցում չունի, որովհետեւ այն սահմանափակված է իր գործողությունների մեջ` Հայաստանի իշխանության կողմից։ Եվ եթե այն չի գործում ըստ ռազմական ծրագրի, ուրեմն պարզապես զինվորական պահեստ է՝ հնացած եւ շատ դեպքերում՝ արդեն ժանգոտված, չգործող ռազմական տեխնիկայի համար։ «Այդ իսկ պատճառով բազան չի սպառնում եւ չի կարող վտանգ ներկայացնել Թուրքիայի համար, այնպես որ՝ Թուրքիան այդ դժբախտ բազայի համար երբեք ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի չի գնա՝ պատժամիջոցների մասով։ Հայաստանում ռուսական զինված ուժերից գոյություն ունեցող միակ շոշափելի բանը Գյումրու ռազմաբազայի մասնաճյուղն է՝ Էրեբունու օդանավակայանում։ Այնտեղ ժամանակակից տեխնիկա է, սակայն դրանք ինքնաթիռներ են, որոնք չեն կարող օդ բարձրանալ՝ առանց ՀՀ իշխանությունների կողմից պատժամիջոցների տակ ընկնելու։ Դա նույնպես պահեստ է` վերջ, դա առարկա չէ, դա հարց չէ։ Եվ, ի վերջո, Գյումրու ռազմաբազան, «Էրեբունի» մասնաճյուղը ոչ մի կերպ չեն պաշտպանում ՌԴ-ի շահերը։ Ինչո՞ւ․ որովհետեւ 2008 թվականից Ռուսաստանի շահերն Անդրկովկասում պաշտպանվում են ռուսական երկու բազաներով՝ Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում, իսկ Հյուսիսային Օսիայից Հայաստան թռիչքն ընդամենը տասը րոպե է, վերջ»,- ասաց Կոլերովը։ Այստեղ բանակցելու առարկա չկա, Ռուսաստանի կողմից առանձնահատուկ հետաքրքրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող՝ «գնացքը գնացել է»։ «Սահմանապահները կգնան, եւ բազան կգնա»,-ասաց Կոլերովը։

Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ մի հետաքրքրություն այլեւս չի՞ ներկայացնում: Այո, չի ներկայացնում ու դեռ շատ վաղուց՝ 2008 թվականից սկսած։ Ռուս քաղաքագետը մի հավելում էլ արեց, որ դեռեւս 15 տարի առաջ, եթե ոչ ավելի, իրենք հատուկ թղթակից էին ուղարկել Գյումրի, որպեսզի ռուսական ռազմաբազան նկարեր, ու արդյունքը հետեւյալն էր՝ ծակծկված ցանկապատ, վատ աշխատող տեխնիկա եւ պարզապես проходной двор:

«Բազան պետք է ապրի որպես բազա, իսկ երբ դու պետք է նույնիսկ գումարտակի տեղաշարժը համաձայնեցնես Գյումրու քաղաքապետի հետ, դա նշանակում է երկու բան․ որ Հայաստանում չկա հայկական իշխանություն, այլ կա Գյումրու քաղաքապետի իշխանություն, իսկ երկրորդը՝ որ այդ բազան բազա չի հանդիսանում, դա ժանգոտված տեխնիկայի պահեստ է, որի գործողությունները սահմանափակված են արդեն ոչ թե Փաշինյանի, այլ հենց Գյումրու քաղաքապետի կողմից։ Ի՞նչ եք կարծում, Գյումրու 102-րդ ռազմաբազան ի վիճակի կլինի՞ պաշտպանել Հայաստանը»,- հռետորական հարցով եզրափակեց Կոլերովը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031