Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը գիտի, որ Ամբակում Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանն է նշանակել, բայց արդարադատության նախարարի «երեսին է թռնում». «ՉԻ»

Մարտ 27,2024 09:00

Անդրանիկ Քոչարյանն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հիշեցրել է, որ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ժամանակին եղել է մարտի 1-ի գործով առանցքային քննիչներից մեկը, ու հարցրել՝ «մարտի 1-ի էջը ոնց որ փակում ե՞ք, թե՞ բաց է»։

ՉԻ. Զարմանալի մարդ է այս Անդրանիկ Քոչարյանը։ Գիտի, որ Ամբակում Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանն է նշանակել, բայց արդարադատության նախարարի «երեսին է թռնում»։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, մարտի 1-ի էջը հաճույքով կփակի (վաղուց է փակել), բայց առանցքային քննիչների նման արժեքավոր գործիքակազմից չի հրաժարվի։ Չէ՞ որ վաղը-մյուս օրն էլ ժողովուրդն ի՛ր հետևից է գալու, ինքն էլ, առանց աչք թարթելու, հրամայելու է կրակել ժողովրդի վրա, հետևաբար՝ իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են կադրեր, ովքեր ընդդիմադիրների գրպաններում թմրանյութեր ու ներարկիչներ կհայտնաբերեն, 52 սանտիմետրանոց մետաղյա ձողեր ու այլ «հարմարեցված առարկաներ» կգտնեն և այդ «ապացուցողական բազայի» հիման վրա մի քանի հարյուր հոգու կլցնեն բանտերը։

Իսկ ի՞նչ կարիք կա «սեփական կադրեր աճեցնել», եթե նախկինները կազմ ու պատրաստ սպասում են։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031