Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:
«Ազատությունը» հետաքրքրվել է, թե Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում: Մեթյու Միլերը հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: