Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել և իրացվել են նախագծերում. Նախարարի տեղակալ

Մարտ 26,2024 22:33

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին  և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կայուն փոխգործակցության համար և բարձր գնահատել նախագծերի վերանայման շրջանակներում ձևավորված կառուցողական երկխոսությունը։

Կողմերը քննարկել են 2023թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել և իրացվել են նախագծերում։ Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության հետ համընդգրկուն քննարկումների արդյունքում՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ սերտ համագործակցությամբ։

Անդրադառնալով կարծիքում ներառված որոշ հիմնահարցերին, կողմերը քննարկել են գործող կարգավորումներն ու առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեցող անձանց ու կազմակերպությունների շրջանակի ընդլայնմանը, նախընտրական հիմնադրամներին գումարների փոխանցման կարգավորումներին, քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը և այլ բաղադրիչների։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը՝ ձևավորված արդյունավետ համագործակցության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքն ու դրա արդյունքները մանրամասն քննարկելու համար։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու կարծիքում ներկայացված սկզբունքային առաջարկների շուրջ երկխոսությունը։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում էին Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամներ՝ Օլիվեր Կասկը և Կատաինա Պաբելը, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ջասենը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական Համաձիրիպի Մունիքվան։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031