Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք»… Պետք է գնալ համազգային լայն համախմբման` հանուն պետականության պահպանման». Էդուարդ Շարմազանով

Մարտ 26,2024 22:22

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Հաճախ եմ լսում՝ ինչու՞  ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։

Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։

Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես ,չէ՞։

Ասում են ՝այո,բայց էս թերության,էն սխալի դեմ լինելով։

Ասում եմ՝ հասկացա,ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել», հավատացել ես Նիկոլին, բայց խաբվել ես։

ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։

Այո,եղել են կոպիտ սխալներ եւս։

Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։

ՀՀԿ-ի օրոք՝ 2016-ի  Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը  ձախողվել է։

ՀՀԿ-ի օրոք 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։

Ձեռքբերումները քիչ չեն…

Հիշենք,որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝զգուշացնելով մոտեցող արհավիրքի մասին…

Ավաղ, դա նման էր «ձայն բարբառոյ անապատի»…

2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել,ճամփա է փակել,բռնվել է։

2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։

Նույնը՝ 2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։

Չի ստացվել,դրական արդյունքի չենք հասել։

Չի ստացվել,քանի որ նաեւ ռեսուրսները չեն բավարարել։

Հանրային աջակցությունը նաեւ բավարար չի եղել։

Իհարկե, առկա է եղել նաեւ մեր՝ընդդիմադիրներիս սխալը։

Ակնհայտ է, որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու  համար։

Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։

Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության հասնելու կարեւորությունը։

Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։

Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան, սրբեր՝ առավել եւս։

Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն  պետականության պահպանման՝ մի կողմ դնելով կուսակցական  ու խմբային շահերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031