Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ միայն Մարտի 1-ի էջը փակել է նշանակում, սա նոր մարտի մեկերի համար փայլուն հնարավորություն է բացում. ՀԱԿ անդամ

Մարտ 26,2024 21:50

Իրավապաշտպան, ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը «Մարտի 1-ի» գործում ներգրավված առանցքային քննիչներից՝ Ամբակում Գրիգորյանի նշանակումը ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում տարօրինակ չի համարում:

«Մարտի 1-ի բոլոր դերակատարները պետք  են Նիկոլ Փաշինյանին՝ սկսած քննիչներից մինչեւ դատավորներ: Նիկոլ Փաշինյանը համարում է, որ, ըստ անհրաժեշտության, կարող է  օգտագործել, դրա համար բոլոր այն մարդիկ, որոնք չէին հասցրել Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից պարգեւատրումներ ստանալ, այդ պարգեւատրումները՝ պաշտոնների, նոր լծակների տեսքով, ստանում են Նիկոլ Փաշինյանից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե ՔԾ պետ նշանակված Ամբակում Գրիգորյանը եղել է Մարտի 1-ի գործով առանցքային քննիչներից մեկը և արդարադատության նախարարին հարցրել՝ «Մարտի 1 էջը ոնց որ փակո՞ւմ եք, թե՞ բաց է»։ Ամբակում Գրիգորյանը ՔԾ պետ է նշանակվել ոչ թե նախարարի, այլ՝ վարչապետի հրամանով:

Արմեն Խաչատրյանի խոսքով, այդ նշանակումները բացատրելի են, բայց միաժամանակ անհասկանալի. «Չի հասկացվում՝ ո՞նց կարող է Մնացական Մարտիրոսյանը (դատավոր) պաշտոնի առաջխաղացում ունենա քրեական հետապնդման փոխարեն, Ամբակում Գրիգորյանը քրեական հետապնդման ենթարկվելու փոխարեն Քրեակատարողական ծառայության պետ նշանակվի: Սա ոչ միայն  «մարտի մեկի» էջը փակել է  նշանակում, սա նոր մարտի մեկերի համար փայլուն հնարավորություն է բացում, որովհետեւ այն պետական պաշտոնյաները, որոնք գտնվում են այդ դիրքերում՝ քննիչ են, դատախազ են, օպերատիվ աշխատող կամ դատավոր են, տեսնում են, որ «մարտին մեկի» դերակատարները,  մասնակիցները  հետագայում ունենում են փայլուն կարիերա: Դա նշանակում է, որ առաջին անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն եռակի, քառակի ջանասիրությամբ նոր «մարտի մեկեր» իրականացնել ու դրա մասնակիցը դառնալ»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, բավականին երկար ժամանակ է, ինչ Ռոբերտ Քոչարյանը, որին Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը փայլուն կերպով դեմոնիզացնում էին, դարձել է  Փաշինյանի իշխանության պահպանության կարեւոր  հենասյուներից մեկը:

Ինչ վերաբերում է «մարտի մեկի» էջը փակելուն վերաբերող Անդրանիկ Քոչարյանի հարցին, պարոն Խաչատրյանը նկատեց, որ նմանատիպ գործերի՝ լինի «մարտի մեկ», «հոկտեմբերի 27»,  էջը փակել հնարավոր չէ, ինչքան էլ տվյալ ժամանակահատվածում գործող իշխանությունները կամ որեւէ քաղաքական ուժ, ազդեցության շրջանակ ցանկություն ունենան փակել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031