Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտնում ենք ՔԿՀ, պարզվում է բազկաթոռներ կան որոշ խցերում, ո՞նց չհանենք․ հանձնունքների տեսքով, ՔԿՀ-ներ է մտնում ճոխ սնունդ»․ Գրիգոր Մինասյան

Մարտ 26,2024 18:02

Մոնիտորինգը ցույց է տալիս, որ հանձնունքների տեսքով ՔԿՀ-ներ են մտնում ոչ թե անհրաժեշտ սնունդ կամ պարագաներ, այլ ճոխ սնունդ․ այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց նաեւ, որ քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ-ներում սնունդը բարելավվելու եւ «հանձնունքների» պրակտիկան ընդհանրապես վերացնելու՝ հասնելով ԵՄ-ի սահմանած չափանիշներին։ Իրենք արդեն պատրաստ են դա կիրառել, բայց մտածում են աստիճանական անցում կատարել, քանի որ մարդիկ տարիներով սովոր են նման պրակտիկայի։

Պատգամավորը նաեւ նկատել էր, որ շատ մարդիկ, բայցի այն մարդկանցից, ովքեր քաղաքական համատեքստում են կալանավորված եւ նրանց մասին բոլորը գիտեն, դատավարական գործընթացում գտնվում են կալանքի տակ՝ սպասելով գործընթացի ավարտին եւ վճռին։ Հաճախ դա տեւում է տարիներ։

Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ 866 պրոբացիայի սարքավորում է կիրառվում, որից մոտ 500-ը տնային կալանք է․ սա նախարարը որակում է իրավապահների լավ աշխատանքի արդյունք։ Մոտ 1200 մարդ դեռ կալանքի մեջ է։

«Այսօր մեծ պայքար է մղվում՝ արտոնյալների խավը ՔԿՀ-ներից վերացնելու համար։ Մտնում ենք ՔԿՀ, պարզվում է բազկաթոռներ կան որոշ խցերում, ո՞նց չհանենք։ Հարց է առաջանում, թե ո՞նց է հայտնվել, դա արդեն ուրիշ հարց է»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ «Սեւան» ՔԿՀ-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031