Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որ մարդիկ լքեն Հայաստանը. Գեղամ Ստեփանյան. «Ա1+»

Մարտ 26,2024 17:29

«Ա1+».  «Արցախի բնակչությանը Հայաստանում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով և առաջնայինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Այս առումով մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որ մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մեր վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13- հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո։ Համար մեկ խնդիրը սոցիալական և կենցաղային վիճակն է։ Շատ-շատերը կան, որ սպասում են՝ հասկանալու թե Հայաստանի Հանրապետությունը բնակարանային ապահովման ինչ ծրագիր է գործողության մեջ դնելու»,- ասում է նա։

Գ. Ստեփանյանի խոսքով՝ այն ծրագիրը, որը փոխվարչապետի կողմից շրջանառվել է, մեծ դժգոհությունների առիթ է հանդիսացել, և եթե համարվի, որ դրանով է լուծվում խնդիրը, դա մեծապես նպաստելու է արցախցիների արտագաղթին։ Կան նաև խնդիրներ՝ կապված աշխատանքի ընդունվելու, համապատասխան աշխատանք գտնելու հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031