Սույն թվականի մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական բևեռ կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր և առարկաներ։
Այս տեղեկատվությունը տարածվել է նաև հայաստանյան ԶԼՄ-ներում:
Լիազորված ենք պարզաբանում տալ, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որեւէ զենք- զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հայտնաբերվել։
Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական բևեռին՝ հրեշացնելու ճանապարհով։
Կարդացեք նաև
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն