Արարատ Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:
Նախարար Միրզոյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում խաղաղության իրական հնարավորություն կա և այն կարող է կյանքի կոչվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման միջոցով:
Այս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Կարդացեք նաև