«Ա1+». «44-օրյա պատերազմից հետո, չնայած ռուս-խաղաղապահների ներկայությանը, Արցախում կայուն խաղաղության մասին խոսելն անհեթեթություն էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Շահեն Մարգարյանը։
«Մեր տունն ու գյուղի հենակետը նույն հորիզոնի վրա էին գտնվում՝ 400 մետր հեռավորությամբ։ Երբ սկսվեց հրետակոծությունը, ես ու կինս տանն էինք։ Քարակերտ տունը դղրդում էր թշնամու հուժկու հարվածներից։ Դիրքերը կրակի տակ էին առնված և՛ ցամաքից, և՛ օդից։ Պատերազմ էր. ամենադաժան ու կոշտ ձևով՝ Արցախը հայաթափելու ռազմական հանցագործություն»,- հիշում է Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի համայնքի նախկին ղեկավարը։
Ամուսիններն անգամ չհասցրեցին անհրաժեշտ իրեր վերցնել… Կարևորը, ասում է, իրենց աչքերով տեսան, որ դիրքերից տղաները ողջ-առողջ գյուղ հասան։ Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանի գլխավորությամբ գյուղի պաշտպանությամբ զբաղված տղաներից երեք հոգի ստանձնեցին բնակիչների անվտանգ տարհանման պարտավորությունը հարևան Խաչմաչ գյուղ։
Զինադադարից հետո պարզվեց, որ մի քանի սզնեքցի մնացել են Խաչմաչում, որտեղ էլ գերեվարվել են: Երկու հոգի վերադարձել են, իսկ համագյուղացի, վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանին անտառում մահացած են գտել։
Շահեն Մարգարյանը ոչ մի կերպ չի հաշտվում իրականության հետ։ Ասում է՝ ուր էլ ապրեմ՝ իմ սիրտն ու միտքը Սզնեքում է լինելու։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: