«Ազատություն». Ադրբեջանը պետք է դադարեցնի լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ահաբեկումներն ու ոտնձգությունները, հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։
Դունյա Միյատովիչը նշել է, որ Բաքվում նրանց նկատմամբ աճող բռնաճնշումները խորը մտահոգություն են առաջացնում և դրանք ճնշումներ են երկրում խոսքի ազատության դեմ։
Թվարկելով վերջին մեկ տարում տեղի ունեցած ձերբակալությունները՝ Միյատովիչը շեշտել է, որ 2023-ի հուլիսին նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարին՝ կոչ անելով Բաքվին՝ ապահով միջավայր ստեղծել իրավապաշտպանների, իրավաբանների, քաղհասարակության ներկայացուցիչների օրինական գործունեության համար, որը զերծ կլինի հաշվեհարդարի, ոտնձգությունների, ճնշումների ռիսկից։
Միյատովիչը երեկ կրկին կոչ է արել Բաքվին վճռական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների հետ կապված պարտավորությունների կատարումը լիարժեք ապահովելու համար։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: