Լրահոս
Օրվա լրահոսը

«2020 թվականից հետո՝ խեղճ մնալու բարդույթը, մարդկանց հունից հանում է», «Էստեղից մեզ չեն կարող քարշ տալով էլ հանել»․ ոսկեպարցի Նվեր Բեգլարյան

Մարտ 26,2024 14:57

«Սահմանամերձ լինելը մեզ համար հպարտություն է եղել, որովհետեւ մեր պետության, մեր գյուղի սահմանն ենք պահել։ Սահմանն ինչքան եղել է ամուր, առողջ, այնքան պետությունն է եղել ամրապնդված։ Ինչքան մենք մեզ թույլ պահենք՝ թե ներսում, թե դրսում, այնքան մեր երկրի սահմաններում կլինի անհանգիստ, պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակ։ Ցավոք, հիմա մենք այդ փուլում ենք ապրում»․ Բաղանիս գյուղի բնակիչ Նարեկ Սահակյանն է ասում։

Տեղի բնակիչները բացատրում են, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում իր վերահսկողության տակ վերցնել այդ տարածքները․ «Որովհետեւ մենք այստեղ բարձր ենք, իրենք՝ ցածր, մենք կարող ենք Ղազախի շրջանը ջարդել»։ Նրանք հայտարարում են․ «Էստեղից մեզ չեն կարող քարշ տալով էլ հանել»։

«Ես ծնվել ու մեծացել եմ Ոսկեպարում, Ապրում եմ Ոսկեպարում, ես իմ տունը ոչ ոքի չեմ տալու»,- Գրիշա Գեւորգյանն է ասում։

Ոսկեպարցի Նարեկ Բեգլարյանը բոլորիս հանդեպ մեծ անարգանք է որակում՝ «այսքանը թուրքին տալը»․ «Թուրքի հետ խաղաղության մասին խոսելն անհնար է։ Եթե յաթաղանի հետ մենք պիտի գրչով պայքարենք՝ իմացեք, որ մենք պարտված ենք»,- վստահ է նա։

«2020 թվականից հետո՝ խեղճ մնալու բարդույթը, մարդկանց հունից հանում է»,- ոսկեպարցի Նվեր Բեգլարյանի կարծիքն է։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամներն օրերս աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար բնակավայրերում։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031