«Ազատություն». Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»՝ ամբողջովին անտեսելով «հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությունը։
ԵՄ ներկայացուցիչն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, միայն պնդել է, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։
Հաջիզադեն այսօր ընդգծել է, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: