Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքը ադրբեջանական է. Արսեն Բաբայան

Մարտ 26,2024 14:29

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Մի իշխանական պատգամավոր կա, նախկինների ժամանակ էլ բանակում ամենայուղոտ պաշտոնն էր զբաղեցնում։ Տարիքն առած մարդ է, գրեթե սպիտակած մազերով, բեղերով ու մեծ քթով․․․

Այս պատգամավորն արդեն երկրորդ անգամն է, որ հայկական տարածքի հետ կապված հրապարակային հանգիստ հայտարարում է՝ «․․․ տարածքը ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։ Ի դեպ, այս պատգամավորը նաև ՀՀ անձնագիր ունի։

Հասկանո՞ւմ եք, թե ինչու է նա հանգիստ այդպիսի հայտարարություններ անում։ Որովհետև ինքն ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտասահմանում։ Նա ունի որդի, որն ունի պաշտոն և հնարավորություն լուրջ փող աշխատելու։ Այսինքն՝ նա այս ամենը հանգիստ հայտարարում է, քանի որ թողնում են փող «աշխատի»։ Այսինքն՝ նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքը ադրբեջանական է։

Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում։ Հո չպիտի՞ Ալիևի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031