Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը ապրիլի 2-ից 15-ը Խորվաթիայի Պերչ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար ընտրել է հետեւյալ մարզիկներին:
48 կգ քաշային կարգ՝ Լեւոն Վարդանյան, 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 54 կգ՝ Արթուր Ավետիսյան, 57 կգ՝ Էրիկ Առստամյան, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան, 63,5 կգ՝ Ռաֆայել Ներսիսյան, 67 կգ՝ Արգիշտի Հակոբյան, 71 կգ՝ Մարատ Միքայելյան, 75 կգ՝ Ալբերտ Հարությունյան, 80 կգ՝ Արմեն Պողոսյան, 86 կգ՝ Նորայր Հակոբյան, 92 կգ՝ Դավիթ Սիմոնյան, +92 կգ՝ Միսակ Ստեփանյան:
Աղջիկների թիմում ընդգրկված են 48 կգ՝ Հեղինե Պետրոսյանը, 54 կգ՝ Լյուսի Ավետիսյանը, 60 կգ՝ Լիլիթ Ասատրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ