Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խախտել է. վարչապետը քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով ԱԺ-ում հաստատված ծրագրից․ Նարինե Դիլբարյան

Մարտ 26,2024 14:01

«Այս գործողությունները բխում են ոչ կուսակցական կամ առանձին որևէ թևի շահերից կամ պատկերացումներից, այլ սա իսկապես վերածվում է համահանրապետական շարժման»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով իրենց գործողություններին։

Նա հայտնեց, որ երկշաբաթյա ընդմիջման ընթացքում այցելել են մարզեր։

Նարինե Դիլբարյանը հիշեցրեց՝ 2021-ի արտահերթ ընտրություններին և դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ պողպատյա մանդատ ունի և նշեց․ «Այն ժամանակ ՀՀ կեղծապատկերի փոխարեն ինքը մուրճն էր թափ տալիս, դրսում իրեն հռչակել էր ժողովրդավարության միջնաբերդի կարգավիճակում։ Ժողովրդավարության միջնաբերդը պետք է արտահայտի ժողովրդի կամքը։ Մարզային մեր բոլոր այցերը ցույց տվեցին՝ այն ժողովուրդը, որը 2021-ի արտահերթ ընտրություններին 80 և ավելի ձայն է տվել այս կառավարությանը, այդ կառավարությանը համարում է թշնամի։ Սկզբից խնդրում էին մեզ, որ ճանապարհ ու ելք ցույց տանք, որովհետև արդեն հոգնել էին արձանագրել, թե ինչ է արել, ինչպիսի սխալներ է թույլ տալիս այս կառավարությունը։ «Միասինը» ձեռնարկում է այս գործընթացը՝ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունն իր համապատասխան կետերով՝ կառավարության գործունեությանը վերաբերող, Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքը, որտեղ ամրագրված է, որ կառավարությունը ու նրա ղեկավար վարչապետը արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով Ազգային ժողովում հաստատված ծրագրի հիմնադրույթներից»։

Նարինե Դիլբարյանն ասաց՝ որոշել են ՀՀ ԱԺ ընդդիմադիր և ՔՊ խմբակցություններին ուղարկել հիշեցման կարգով նաև իրենց կողմից հաստատված կառավարության ծրագիրը, ինչպես նաև հարյուր պատճառը, որը կազմել էին և որը լրացվում է․ «Այս երկու փաստաթղթերը կցում ենք նրանց և ծավալում մեր իրավակարգ և լեգիտիմ պայքարը՝ ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկաթյա մանդատի ու լեգիտիմության մասին, իրականում այսօր առավել, քան երբևէ ոչ միայն չունի ժողովրդի վստահությունը, այլև ժողովուրդը նրա գործունեությունը գնահատում է՝ որպես թշնամական, նա նաև խախտել է օրենքները։ Հետևաբար ՔՊ խմբակցության պատգամավորները ևս պարտավոր են քվեարկել նրան անվստահություն հայտնելու համար։ Կառավարության անդամներին ուզում ենք հիշեցնել այն երդման խոսքերը, որ իրենք կառավարության գործունեության մասին օրենքով տվել են՝ ստանձնելով կառավարության անդամի բարձր պաշտոնը։ Դա հետևյալն է՝ պահպանել համազգային շահերը, պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Սահմանադրությունը և օրենքները»։

Նարինե Դիլբարյանն ասաց՝ վաղը իրականացվելիքը սովորական հանրահավաք չէ․ այն հիշեցում է ՀՀ օրենքների և զգուշացում նրանց, ովքեր այդ օրենքները խախտել են, որ իրենք պետք է հեռանան։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031