Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Masters» կարգի մրցաշարի երրորդ շրջանում համառ պայքարում 6:1, 5:7, 7:6 (7:5) հաշվով պարտության է մատնել արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոին: 1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը ավանդաբար անհարմար թենիսիստ Ալեքսանդր Զվերեւն է, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո:
Կանանց պայքարում նույնպես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակից Էլինա Ավանեսյանը, որը WTA վարկանիշային դասակարգման աղյուսակում 65-րդն է, 1/16 եզրափակչում 1:6, 2:6 հաշվով զիջել է ամերիկուհի Դանիել Քոլինզին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ