Ա1+. Արցախից Իրինա Համբարձումյանի համար ժենգյալով հաց թխելը նախկինում սիրելի հոբբի էր, տեղահանությունից հետո, սակայն, վերածվեց ընտանեկան բիզնեսի։ Ժենգյալով հաց թխելու իր հմտություններով Իրինան օրերս կիսվեց զբոսաշրջիկների հետ։
Move to culture-ը ծրագիր է, որի շրջանակներում զբոսաշրջիկները ծանոթանում են մեր հնագույն ավանդույթների, ժողովրդական արվեստի, խոհարարության ու տոների հետ։
Ծրագրի շրջանակներում զբոսաշրջիկները հանդիպում են տարբեր մարզերի բնակիչների հետ։
Վարպետության դասի ջերմ ու ընկերական մթնոլորտում մասնակիցներին միացած ռուս զբոսաշրջիկը ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն՝ մատանին թաքցնելով ժենգյալով հացի մեջ։
Կարդացեք նաև
Տաթև Ազիզյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: