Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Նիկոլայ Կոնաշենոկը, որը ցինիկաբար է արտահայտվել «Կրոկուսի» ահաբեկչության մասին, փորձել է թռչել Երևան։ Պուլկովոյի օդանավակայանում նրան ձերբակալել են։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը. սոցցանցերում Կոնաշենոկի գրառումներում ծայրահեղականության նշաններ կան, ասել են ՆԳՆ-ից:
Տեսախցիկի առաջ Կոնաշենոկը ներողություն է խնդրել բոլորից, ում զգացմունքները վիրավորել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ սոցիալական ցանցերի իր էջերում նա գրել էր. «Ինչո՞ւ «Կրոկուսը», այլ ոչ թե Կրեմլը։ Շփոթե՞լ են»:
Նրա կինը` Սանկտ Պետերբուրգի «Նոր Հոլանդիա» հասարակական տարածքի տնօրեն Ռոքսանա Շատունովսկայան, ամուսնու արտահայտություններից հետո ստիպված է եղել լքել զբաղեցրած պաշտոնը:
Կարդացեք նաև
Շատունովսկայան ասել է, որ ամբողջ սրտով ցավակցում է ահաբեկչության զոհերին եւ կմնա իր ընտանիքի հետ, թեեւ ամուսինը «իրեն թույլ է տվել հրեշավոր, մարդկության հետ անհամատեղելի արտահայտություններ»: