Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. դատապարտյալները հայհոյել են, ոտքերով հարվածել խցերի դռներին, ոմանց մոտ հայտնաբերվել են ներարկիչներ եւ դեղեր

Մարտ 26,2024 12:34

Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ստացվել է հաղորդագրություն, ըստ որի մարտի 15-ին զբոսանքի դուրս բերվելու նպատակով՝ բացվել են մի շարք խցերի դռները եւ այնտեղ տեղաբաշխված կալանավորված անձինք՝ Ս. Ք.-ն, Մ. Մ.-ն եւ Հ. Թ.-ն դուրս գալով խցից՝ մոտեցել են մեկ այլ խցի ու զրուցել այնտեղ տեղաբաշխված կալանավորված անձի՝ Գ. Ա.-ի հետ: Հիմնարկի ծառայողները մոտեցել են նրանց ու հորդորել, որ գնան զբոսահրապարակ, սակայն Գ.Ա.-ն սկսել է բղավել ու հայհոյել:

ՔԿՀ ծառայողները փորձել են խուզարկել նրա խուցը, սակայն նա մյուս կալանավորված անձանց հետ միասին խոչընդոտել է, ապա բոլորը ոտքերով հարվածել են խցերի դռներին: Նրանցից մեկն էլ՝ Է. Պ.-ն կոտրել է զբոսահրապարակի դուռը: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նույն օրը «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցային մասնաշենքի խցերից մեկում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում խցի տարբեր հատվածներից եւ դատապարտյալ Ս.Գ.-ի իրերի միջից հայտնաբերվել են ներարկիչներ, Սուպրաստին Բակտորիում, Ֆլուկոնազոլ, Տոկսիցիկլին, Դիկլակ, Սպազմատոն եւ այլ գրառմամբ դեղատուփեր ու դեղահաբեր, դեղերի ապակյա սրվակներ՝ լցված հեղուկ զանգվածով: Խցում գտնվող սեղանից հայտնաբերվել է նաեւ բաժանորդային քարտ, կպչուն ժապավեն եւ սիլիկոն ամրացնելու համար նախաստեսված սարքավորում:

Դատապարտյալ Հ.Ա.-ն ասել է, որ նշված իրերն իրեն են պատկանում, իսկ Ս. Շ-ն տեղեկացրել է, որ դեղորայքը եւ ներարկիչները իրենն են: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031