Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Պեսկով. «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»

Մարտ 26,2024 12:10

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։ «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ըստ Պեսկովի՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր»՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ ժամանակշրջան»։

Պեսկովը նշել է, որ «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար։

«Հուսով ենք՝ Երևանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կտիրի, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031