Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ։
Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում բնակիչները ամանեղեն և ջուր են նետում մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿԱԾ պետի տեղակալ Գրիգորյանը և հայտնում է, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ նշված հասցեում ծառահատման և ծառատնկման աշխատանքներ են իրականացնում, որտեղ քաղաքացիները խոչընդոտում են իրենց աշխատանքները։
Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, որոնք պարզում են, որ Թումանյան և Փարպեցի փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են հասարակական կարգը:
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզվում է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ադամյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ, Երևանի բնակիչ 42-ամյա Մհեր Ավետիսյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի էլեկտրիկ, Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Բեգոյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգորի Պապյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի տեղամասի տնօրեն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Առաքելյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 37-ամյա Վանիկ Ասլանյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Ավան տեղամասի տնօրեն, Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Խալաթյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Հայկ Այվազյանը, ով աշխատում է Երևան քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Շենգավիթ տեղամասի դենդրոլոգ, Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ծովյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի բնակիչ 40-ամյա Հայկ Գրիգորյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի բնակիչ 45-ամյա Արամ Թորոսյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ և Երևանի բնակիչ 58-ամյա Սեդա Տեր-Մինասյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին և Ս. Տեր-Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: