«Հրապարակի» զրուցակիցը Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանն է:
– Ոսկեպարցիները զարմացել էին Փաշինյանի սպառնալիքներից` որ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կսկսվի: Ձեզ չասացի՞ն այդ մասին:
– Վարչապետը պատերազմով չի սպառնում, պատերազմով սպառնում է Ռուսաստանն իր գործիքով` Ադրբեջանով: Վարչապետը չի կարող պատերազմով սպառնալ, նա չի կարող տարածք հանձնել, նա մեր թշնամին չէ, ոչ էլ ես եմ Ձեր թշնամին, ոչ էլ Դուք՝ իմ: Պատերազմ սպառնում է Ռուսաստանը: Ալիեւի զորքերի թիկունքում հենց ռուսական ուժն է: Արցախի շրջափակման ժամանակ չտեսա՞ք:
– Եթե մի երկրի ղեկավար հայտարարում է, որ Տավուշի գյուղերը հայկական չեն, Արցախը հայկական չէ, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը:
Կարդացեք նաև
– Վարչապետն ասում է՝ 29,8 տասնորդական տարածքն է, որն ընդունում է միջազգային հանրությունը: Ու ասում է, որ դա պահելու ենք, եթե չեք ուզում, մի ուզեք, դա իր տեսակետն է, հստակ հայտարարել է, սխեման էլ ցույց է տվել: Թող տարիներ առաջ բանակը չթալանեին, չկողոպտեին, իսկանդերներ գնեին: Պետություններն ուժով են քաղաքականություն իրականացնում, ինչ էլ խոսեն, տակը ուժն է:
– Անցյալից եք խոսում, իսկ ներկայի՞ց:
– Նախորդ իշխանությունները տապալել են պատերազմը, պետության կայացումը: Հիմա մեր խնդիրը նրանք չեն, մեր խնդիրը պետությունը պահելն է: Մեր խնդիրն այս իշխանություններին գիշեր-ցերեկ քննադատելը չէ, մեր խնդիրն Ալիեւին ու Պուտինին քննադատելն է:
– Կարճ ասած` նորմալ եք համարում, որ տարածքներ զիջենք եւ այլն:
– Նորմալ չէ` բանակը հանեք, կանգնեցրեք, ունե՞ք էդ բանակը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: