Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվելու է, որ 1990-ական թվականների բոլոր հաղթանակները, տարածքային ձեռքբերումները, ամեն ինչ, արել են իշխանությունների կողմից չսիրված, մերժված անձինք. «ՉԻ»

Մարտ 26,2024 10:12

Մի շարք քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ հավաքի ժամանակ «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանն իր ելույթում հայտարարել է, որ Ոսկեպարն ինքն է ազատագրել, և քանի որ իշխանություններն իրեն չէին սիրում, հանրագիտարանում գրում էին. «Հայկական պաշտպանական ուժերը»։

ՉԻ.– Դեռ ինչե՜ր ենք իմանալու: Պարզվելու է, որ 1990-ական թվականների բոլոր հաղթանակները, տարածքային ձեռքբերումները, ամեն ինչ, արել են իշխանությունների կողմից չսիրված, մերժված անձինք, հիմնականում թաքուն:

Բա հիմա ո՞ւմ եք սպասում: Ոնց որ թե հիմա էլ իշխանություններն այնքան էլ չեն սիրում ձեզ, գնացեք, նորից հողեր ազատագրեք, Ոսկեպարը պահեք, մտեք Շամխոր ու Գյանջա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031