Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է 29,8 հազար քկմ տարածքով «իրական Հայաստանը»։ Ոչ, չի ճանաչում. «ՉԻ»

Մարտ 26,2024 08:30

Նիկոլ Փաշինյանը պետության ու ժողովրդի գլխին իր բերած ու բերելիք աղետների համար նոր գովազդային անվանում է մտածել՝ «շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից իրական Հայաստան»։ Այլ կերպ ասած՝ նա Հայաստանի հարցում էլ է «մի փոքր իջեցնում նշաձողն» ու «ամեն ինչ սկսում սեփական կետից»։

… Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է․ երբ մենք մեր հայրենիքը համարում էինք պատմական Հայաստանը՝ տարածաշրջանային հարևանները մեզ ընկալում էին որպես թշնամի, իսկ մեր մոտեցումը՝ ոչ լեգիտիմ, բայց հիմա, եթե կարողանանք ապահովել «երկրի և ժողովրդի հոգեբանական անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան», տարածաշրջանում դառնալու ենք լեգիտիմ և այդ հիմքով էլ ապահովելու ենք մեր տարածքային ամբողջականությունն ու հասնելու ենք խաղաղության։

Իյա, իրո՞ք։ Իսկ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է 29,8 հազար քկմ տարածքով «իրական Հայաստանը»։ Ոչ, չի ճանաչում։ Թուրքիան՝ նույնպես (հակառակ դեպքում «Զանգեզուրի միջանցք» չէր պահանջի)։ Ռուսաստանը՝ նույնպես (հակառակ դեպքում կընդուներ, որ Ադրբեջանը ներխուժել է «իրական Հայաստանի» տարածք)։ Իսկ ահա Արևմուտքը ճանաչում է, բայց Հայաստանին «միջազգային լայն աջակցություն» ցուցաբերելու փոխարեն «միջազգային լայն կոնսենսուսով» շարունակում է Ադրբեջանին համարել «Արևմուտքի կարևոր ու հուսալի գործընկեր»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031