Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն

Մարտ 25,2024 23:44

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

««Բրյուսով» ձախողված օպերացիան, կամ  անպատժելիությունն էլ սահման ունի:

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Հիշեցնեմ, որ հակառակ իշխանությունների զազրելի ռեպրեսիվ միջոցների,  2023-ի դեկտեմբերի 9-ին, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ Բրյուսովի ռեկտոր էր ընտրվել  Կ․ Հարությունյանը։ Ընտրությունների արդյունքների արձանագրությունը ստորագրել էր Ժաննա Անդրեասյանը, բայց կառավարությունն  անցանկալի թեկնածուին չհաստատեց ռեկտորի պաշտոնում։

Եվ  ոստիկանության հոծ շարքերի աջակցությամբ, բառիս բուն իմաստով համալսարան խուժեց և ռեկտորի աշխատասենյակը գրավեց ռեկտորի ընտրություններում ջախջախիչ պարտություն կրած, բայց իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուջինյանը։

Դե սա էլ գործի անցավ՝ սկսելով համալսարանը «անցանկալի տարրերից մաքրելու» հանձնառությունից։  Աշխատանքից ազատեցին կամ  դատական հետապնդումների ենթարկեցին մի շարք «ոչ հնազանդ», իրականում՝ ակնհայտ ապօրինությունները չհանդուրժող դասախոսներ, այդ թվում՝ համալսարանի երկու պրոռեկտորները։ /Այդ հրամաններից մեկն այսօր բեկանվեց/։

Ի դեպ, սույն թվականի փետրվարի 13-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Միակ թեկնածուն Դավիթ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Այս ընտրությունը խիստ վիճահարույց է, քանի որ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում։

Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն։

Այս խնդրով օրերս պաշտոնական նամակ եմ ուղարկել  Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  փոխվարչապետ  Տիգրան Խաչատրյանին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031