Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին». Նարեկ Մալյան

Մարտ 25,2024 22:25

Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը պոտենցիալ քաղբանտարկյալներին.

Բանտում գտնվող այլ գործերով կալանավորները ձեր գործունեությունից լավ տեղյակ են և բոլոր կողմերից առաջարկելու են իրենց օգնությունը և հոգատարությունը:

Հիշեք, որ հայրենիքի դավաճաններին բանտում, մեղմ ասած, չեն սիրում և վերաբերվում են այնպես, ինչպես բռնաբարության հոդվածով նստածներին, իսկ հայրենիքի համար պայքարողներին ամենուր հարգում են:

Բանտում հանձնուքը սահմանափակված է՝ շաբաթական 20 կգ:

Արգելվում են բոլոր մետաղական կամ ապակյա իրերը (օրինակ՝ շշեր): Ամեն ինչ կալանավորին փոխանցվում է պլաստիկ տարաներով:

Կալանքի առաջին 7 օրն անցնում եք կարանտին՝ սովորաբար «չոր» մենախցում: Ձեզ կզննեն, մատնահետքեր կվերցնեն, կտեղորոշեն ձեր հետագա կալանքի անցկացման հիմնական խուցը: 7 օրից կտեղափոխվեք հիմնական խուց:

Խնդրեք, որ ձեզ հանձնուքի հետ 2-3 գիրք ուղարկեն: Կարանտինի ընթացքում ժամանցի միակ տարբերակն ընթերցանությունն է:

Իրավունք ունեք պահանջել մենախուց կամ կալանքը կրել ընդհանուր խցում: Երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի է և ունի առավելություններ:

Օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեք:

Բանտապահ հսկիչները սովորաբար հարգալից են և ապաքաղաքական: Առիթի դեպքում՝ ձեր իրավունքները բարձրաձայնեք, սակայն առանց առիթի կոնֆլիկտներ չստեղծեք:

Բանտախցում ամեն ինչ ընդհանուր է՝ սուրճ, թեյ, ծխախոտ, ուտելիք: Բոլորը բոլորի հետ սիրով կիսվում են ամեն ինչով:

Բանտից որևէ իր դուրս ուղարկելը չի խրախուսվում: Հակառակը միշտ ողջունվում է:

Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին:

Վերջում մաղթում եմ կամք, տոկունություն, համբերություն: Ապօրինություններից աշխատեք չնյարդայնանալ, խնայեք ձեր առողջությունը:

Միմյանց հետ կապը կպահենք փաստաբանների միջոցով:

Միշտ ձեր՝ քաղբանտարկյալ Մալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031