Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն երբեք իրավական պետություն չի եղել։ Ահաբեկիչների նկատմամբ ահաբեկչական մեթոդների կիրառումը այս պնդման լրացուցիչ հաստատումն է». Վարդան Հարությունյան

Մարտ 25,2024 22:05

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.

«Իհարկե, ահաբեկչությունը պետք է մերժվի ու դատապարտվի։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ոչ մի կարգախոս, ոչ մի գաղափար, ոչ մի կրոն ահաբեկչության արդարացում լինել չեն կարող: Ահաբեկչության դեմ պետք է լինի անզիջում պայքար։ Այդ պայքարը, սակայն, պետք է իրականացվի օրենքի սահմաններում ու օրենքի շրջանակներում։ Ահաբեկչության դեմ պայքարել ահաբեկչական մեթոդներով նշանակում է բազմապատկել ահաբեկչությունը։ Նշանակում է լինել ահաբեկիչ։

Մոսկվայի ահաբեկչության մասնակիցներին կալանավորելիս Ռուսաստանի իրավապահների կիրառած մեթոդները բուն ահաբեկչությունից պակաս դատապարտելի ու պակաս մերժելի չեն։

Ռուսաստանը երբեք իրավական պետություն չի եղել։ Ահաբեկիչների նկատմամբ ահաբեկչական մեթոդների կիրառումը այս պնդման լրացուցիչ հաստատումն է։

Ավելին՝ Ռուսաստանում պատրաստվում են ոչ թե հետաքննել այս դաժան ահաբեկչությունը, այլ այն, քաղաքական նկատառումներից ելնելով, Ուկրաինայի վրա բարդել»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031