«Հայաստանում տեղի է ունենում ապակայունացում։ Ավելորդ է խոսել պատահականության մասին, դա նպատակադրված դիմադրություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով կիրակի Նոր Նորքի ոստիկանության վրա կատարված հարձակմանը։
Հարձակման մասնակիցները «Սասնա ծռեր» խմբի աջակիցներ են։ Զուգահեռներ տանելով այդ իրադարձության և 2016թ․ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման դեպքերի միջև՝ Ա․Քոչինյանն ասում է, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա Հայաստանի իշխանությունները փորձել են որոշակի զիջումների արդյունքում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գնալ։
«2016թ․հենց այդ զիջումների նախօրեին եղավ «Սասնա ծռերի» գործողությունը։ Եվ Հայաստանն ավելին կորցրեց, քան կարող էր կորցնել 2016թ․ պայմանավորվելու արդյունքում»,- հիշեց Արեգ Քոչինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։