«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է երկրի առողջապահության նախարարության կողմից։
Նշվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։
Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի առևտրից և ոչնչացվի: