Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ունեք պատմական շանս՝ բուժիչ որոշում կայացնել, որ մարդկանց մոտ «կառոտկի» չտա». Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Մարտ 25,2024 19:30

«Փաստացի ինձ մեղսագրված երեք հոդվածներից, փողերի լվացումն ամենածանրն է: Երբ գործի էվոլյուցիան նայում ենք, կտեսնեք՝ տարբեր մարմիններում՝ ԱԱԾ, ՀՔԾ, անգամ ակնարկ չի եղել, որ նման մեղադրանք կարող է լինել: Այդ մեղադրանքը ծնվել է Քննչական կոմիտեում, ամենավերջին պահին, երկու պատճառով: Այս հոդվածով հնարավոր պատիժը շատ մեծ է, ու հույս ունեին՝ օդից ծագած մեղադրանքով սաստկացնել ճնշումն իմ նկատմամբ: Մյուս պատճառն այն է, որ սա արվեց, որ ինձ վարկաբեկեն իմ միջազգային գործընկերների մոտ: Նրանց համար դա нерукопожатный հոդված է: Երկու պատճառն էլ չաշխատեց»,- այսօր դատարանում նման հայտարարությամբ հադես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը։ Արմեն Աշոտյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ փողերի լվացման մասով, դադարեցնել, քանի որ նաեւ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիան դատարանը երկու անգամ արձանագրել է՝ փողերի լվացման հիմնավոր կասկած անգամ չկա:

Նկատելով, որ դատական երկու ատյաններ՝ վերաքննիչ եւ վճռաբեկ, հաստատել են փողերի լվացման հանցակազմի բացակայությունը, բայց մեղադրանքը մնացել է, գործի քննությունն էլ շարունակվում է, Արմեն Աշոտյանը դիմեց Վահե Դոլմազյանին. «Համաձայնեք, սա նորմալ չէ: Հիմա դուք ունեք պատմական շանս՝ մեր այս իրականության մեջ բուժիչ որոշում կայացնել, որ մարդկանց մոտ «կառոտկի» չտա, թե էդ ո՞նց եղավ, որ կասկած չկա, բայց մեղադրանք կա»:

Արմեն Աշոտյանի ու Վահե Դոլմազյանի միջեւ հերթական վեճը եղավ, քանի որ իր ելույթի ընթացքում Արմեն Աշոտյանը նայում էր դահլիճին: Վահե Դոլմազյանը դիտողություն արեց. «Ախր, հիմա կասեք, դատավորն էլի ընդհատեց։ Էդ միջնորդությունն ինձ է, չէ՞ ուղղված»:

«Եթե Ձեզ վրա նայեմ, ավելի շո՞ւտ կընդունեք իմ տեսակետը։ Այդ դեպքում ակնդետ Ձեզ վրա կնայեմ»,-ասաց Աշոտյանը:

Դահլիճում ծիծաղ լսվեց, ինչը բարկացրեց առանց այդ էլ վատ տրամադրությամբ նիստի եկած Վահե Դոլմազյանին։ Նախ նկատողության արժանացավ լրագրողներից մեկը, ապա դահլիճում ներկա դիտորդը, որը ծիծաղել էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Դոլմազյանը մերժեց Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությունը՝ պատճառաբանելով. «Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ հիմնավոր կասկածի վերաբերյալ դատարանի կողմից արված հետևությունները չեն կարող գնահատվել որպես անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031